Սկիզբ
----------------------
 
Վանաձորի N22 դպրոցը հիմնադրվել է 1968թ. թիվ 13 և թիվ 20 դպրոցների միավորման հետևանքով: Իրականում թիվ 13 դպրոցը Վանաձոր թաղամասում դադարում է գոյություն ունենալուց, այն 1969թ.-ից պետք է գործեր Դիմաց թաղամասում որպես՝ նոր դպրոց:
Դպրոցի
պատմությունը
----------------------
 
Մեր մասին
-----------------------
 
N 22 միջն. դպրոցի առաջին տնօրենն է եղել Միհրդատ Օդաբաշյանը՝ 1968-1974թթ: Հաջորդ տնօրենն էր Մառլենա Մանուկյանը՝ 1974-1976թթ., այնուհետև տնօրեն է նշանակվում Ռազմիկ Չարչյանը. նա ղեկավարել է մինչև 1999թ. շուրջ 23 տարի:
1999-2009թթ. ղեկավարել է Համլետ Խաչատրյանը, 2009թ. դպրոցը ղեկավարում է Դավիթ Մելքոնյանը:
Համակարգչային
կենտրոն

-----------------------
 
Մեր աշակերտները
-----------------------
 
Մինչև 1988թ. ավերիչ երկրաշարժը դպրոցը գտնվում էր Կարմիր Բանակի փողոցի վրա, ուներ երկու մասնաշենք, մարզահրապարակ, մարզադահլիճ, ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ հնարավորությունները. այսինքն՝ դպրոցը տիպային էր:
Միջոցառումներ
-----------------------
 

Նկարներ
-----------------------

 
Երկրաշարժից հետո, ինչպես որ տուժած շատ դպրոցներ իրենց ուսումնական տարին շարունակեցին օտար ափերում այդպես էլ թիվ 22 միջնակարգ դպրոցը հանգրվանեց Եվպատորիա քաղաքի <<Չայկա>> հանգստյան տանը: Տնօրեն Չարչյանի և փոխտնօրեն Ղուկասյանի քրտնաջան աշխատանքների շնորհիվ ռուսական այդ միջավայրը վերածվեց հայկական մի օջախի, ու դպրոցը շարունակեց գործել: Հարազատ քաղաքում մնացած աշակերտների համար ևս չընդհատվեց ուսումնական տարին.
 
 
Վրույր Վեքիլյանի, Թամարա Կարախանյանի, Իրա Հովհաննիսյանի ջանքերով դպրոցի բակում տեղադրվեցին վրաններ, ու սկսվեցին պարապմունքները: Եվպատորիայից վերադարձավ փոխտնօրեն Գարնանուշ Ալիխանյանը և ստանձնեց դպրոցի աշխատանքների կազմակերպումը:
1989թ. հոկտեմբերին դպրոցը տեղափոխվեց քաղաքի պիոներ-պալատի հարևանությամբ գտնվող ժամանակավոր կառույցը և աշխատեց մինչև 2000թ.:
Շառլ Ազնավուրի, տեր և տիկին Հովնանյանների ֆինանսավորմամբ կառուցվեց թիվ 22 միջնակարգ դպրոցի նոր շենքը և սկսեց գործել նույն հասցեում, ինչպես հիմնադրման օրից էր: Դպրոցի բացմանը ներկա էին ՀՀ Նախագահը, Շառլ Ազնավուրը, տեր և տիկին Հովնանյանները
Մինչև երկրաշարժը դպրոցն ունեցել է մոտ 900 աշակերտ, իսկ հիմա՝ ընդամենը 300: Վանաձորի թիվ 22 միջնակարգ դպրոցն ունի հրաշալի ավանդույթներ ու նշանակալի ձեռքբերումներ: Դպրոցի բազմաբովանդակ աշխատանքերին իրենց նվիրվածությամբ նպաստել են բազմաթիվ վաստակաշատ ուսուցիչներ: Ահա նրանց ոչ լրիվ ցանկը. Գարնանուշ Ալիխանյան, Թամարա Կարախանյան, Ռոզա Կռիլովա, Հասմիկ Հովհաննիսյան, Լիդա Առաքելյան, Թամարա Թովմասյան, Մարգո Նորատուկյան, Անահիտ Ղազարյան, Հռիփսիմե Այվազյան, Ալեքսանդր Մամունց, Վրույր Վեքիլյան, Ամալյա Լոռյան, Էլիզա Փաշինյան, Ռիմա Աբրահամյան, Զինա Ղևոնդյան, Իրա Հովհաննիսյան, Սիրուշ Ղուկասյան, Շամիր Միսկարյան, Վաչե Վիրաբյան…
2010թ. <<Լինսի>> հիմնադրամի կառավարման խորհրդի որոշմամբ վերանաորոգվեց N22 դպրոցի հին մասնաշենքը, կառուցվեց նոր մասնաշենքը և սպորտդահլիճը: Դպրոցն այսօր:
 
Դպրոցի տնօրենները
 

Մելքոնյան Դավիթ Միասնիկի - 2009թ. նոյեմբերից N22 դպրոցի տնօրենն է:
Դավիթ Միասնիկի Մելքոնյանը ծնվել է 1961թ. Կիրովականում:
1968-1978թթ.-սովորել և ավարտել է Պուշկինի անվ. N4 միջն . դպրոցը:
1978-1983թթ.-սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը՝ ստանալով քիմիկոսի և քիմիայի ուսուցչի որակավորում:

1983-1991թթ.-աշխատել է <<Պոլիմերսոսինձ>> ԳԱՄ-ում՝ որպես գիտաշխատող:
1991-2001թթ.-Վանաձորի N4 դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցիչ:
2001-2006թթ.-կրթության ազգային ինստիտուտի Լոռվա մասնաճյուղում՝ որպես մասնագետ:
2006-2009թթ.-հանքավայրում՝ որպես քիմիական լաբորատորիայի վարիչ:
  Խաչատրյան Համլետ Աղասու-Վանաձորի N22 դպրոցը ղեկավարել է 1999-2009թթ.:
  Չարչյան Ռազմիկ Լիպարիտի -Վանաձորի N22 դպրոցը ղեկավարել է 1976-1999թթ.:
       
   
Դպրոցի փոխտնօրենները
 
  Ղուկասյան Սիրուշ  
  Հովհաննիսյան Իրա  
       
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Մեր հասցեն՝
ք. Վանաձոր, Բանակի 29
e-mail:
vanadzor22@schools.am